Մեկնարկում է «Վերադարձի դասական երաժշտության» 5-րդ փառատոնը
Այսօր մեկնարկում է «Վերադարձի դասական երաժշտության» 5-րդ փառատոնը: Մինչև հոկտեմբերի 24-ը շարունակվող փառատոնը հայ հանդիսատեսին կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով, որի ընթացքում ելույթ կունենան ինչպես հայ, այնպես էլ օտարազգի երաժիշտներ:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ելույթ են ունենալու ջութակահար Հրաչյա Ավանեսյանը (Բելգիա), դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը (Գերմանիա), Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը (ղեկավար և գլխավոր դիրիժոր` Կարեն Դուրգարյան, դիրիժոր` Հարություն Արզումանյան): Ծրագրում հնչելու է Շոպեն և Չայկովսկի:
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչն է «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամը: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են