ՀՀ վարչապետը պարգևատրվեց Անանիա Շիրակացու անվան ճեմարանի շքանշանով
«Մեր ազգի և ժողովրդի յուրաքանչյուր անձի համար չսովորելը ազգային դավաճանություն է»,- մեջբերելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը` այսօր Անանիա Շիրակացու ճեմարանում ուսուցիչների օրվան նվիրված իր շնորհավորական խոսքում ասաց ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը:
«Այդ արտահայտությունը մեր ազգային գաղափարախոսության այն հենքն է, որի շուրջ պետք է ձևավորվեն գաղափարախոսության մյուս դրույթները»,- նշեց ճեմարանի տնօրենը:
Միջոցառման վերջում ճեմարանի զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարգևատրվեց Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի «անբասիր ծառայությունների համար» շքանշանով:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին