Անդրանիկ Հակոբյանը մնաց առանց մեդալի
Բաքվում ընթացող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչը` 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն այսօր 1/4 եզրափակչում լարված պայքարում 17:21 հաշվով զիջեց ռումինացի Բոգդան Ջուրատոնիին: Առաջին ռաունդում ռինգում հավասար պայքար ծավալվեց. Գրանցվեց 6:6 հաշիվ: Երկրորդում զգացվեց ռումինացի մարզիկի առավելությունը. նա հաղթեց 7:6 հաշվով: Վերջին 3 րոպեի ընթացքում Անդրանիկ Հակոբյանի մրցակիցն ավելի դիպուկ էր և ռաունդն իր օգտին գրանցեց 8:5 հաշվով:
Այսպիսով` Հայաստանի հավաքականն Ադրբեջանի մայրաքաղաքում արդեն ոչ մի մարզիկ չունի: Մեր ընտրանու կազմում Բաքու էին մեկնել 7 բռնցքամարտիկներ, սակայն անմարդկային հոգեբանական պայմաններում միայն Անդրանիկ Հակոբյանին հաջողվեց Օլիմպիադայի ուղեգիր նվաճել: Հայաստանի հավաքականը մնաց առանց մեդալի:
Իհարկե, հայաստանյան պատվիրակության` Երևան վերադարձից հետո մենք ավելի մանրամասն կխոսենք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել մեր մարզիկների դեմ Բաքվում: Հիշեցնենք, որ մի խումբ «մարզասերներ» քարեր են նետել հայ բռնցքամարտիկների վրա: Ոչ մարզական գործողությունների ընթացքում հնչել են նաև հակահայկական կոչեր…
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում