Սուրեն Աբրահամյանն առաջարկում է ոստիկանության «լավ տեղը» կմճտել
«Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ ներկայացուցիչ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, պատասխանելով հարցին, թե այս մեկշաբաթյա նստացույցերից, հանրահավաքներից հետո ի՞նչ է լինելու, ասել է. «Սա քաղաքական պրոցես է, քաղաքական պրոցեսները տարբեր դրսևորումներ են ունենում՝ նստացույց, հանրահավաք, ասուլիսներ և այլն, այնպես որ՝ մենք երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացների ակտիվ մասնակիցն ենք լինելու: Իշխանությունը հույս չփայփայի՝ ստացվեց-չստացվեց, ամեն պահի իրենց ծոծրակին զգալու են ընդդիմության ՝ հանձին Հայ ազգային կոնգրեսի շունչը՝ մինչև այս երկում կհաստատվի սահմանադրական կարգը, մինչև այս երկրում կձևավորվի ժողովրդավարական իշխանություն՝ արտահերթ ընտրություններով կլինի, թե հերթական, ֆորս-մաժորային իրավիճակ կլինի, թե ինչ, բայց միևնույն է՝ մենք հասնելու ենք մեր նպատակին: Հարցին, թե այս օրերին, երբ դուք նստացույց-հանրահավաքներ եք անցկացնում, ինչպե՞ս է իրեն դրսևորում ոստիկանությունը, Ս. Աբրահամյանը պատասխանել է. «Թու, թու, ոստիկանության լավ տեղը կմճտենք, իրենց շատ լավ են պահում, համենայն դեպս, գոնե հրապարակում իրենց վարքագիծը (ես չեմ խոսում այն մասին, թե ինչ ճանապարհներ են փակում, մարդկանց չեն թողնում գալ քաղաք, ակտիվիստների վրա ազդում են) նորմալ է, չասեմ՝ գովելի՝ աչքով կտամ»: