Ադրբեջանում իշխանությունների քմահաճույքի զոհ են դառնում իրավապաշտպանները
Ադրբեջանի իշխանությունները նոր մեթոդ են գտել՝ սանձահարելու իրենց քննադատներին: Տեղեկացնում է «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը և անդրադառնում իրավապաշտպան Իդրակ Աբասովի տունն անօրինական ճանապարհով քանդելուն:
Աղբյուրը նշում է, որ տվյալ միջադեպը ցույց է տալիս, թե Ադրբեջանում ինչ վիճակում է գտնվում գույքային իրավունքը և թե ինչպես են Ադրբեջանի իշխանություններն այն ծառայեցնում իրենց քմահաճույքներին:
«Այս միջադեպից կարելի է ենթադրել, որ Իդրակ Աբասովի տան հետ կապված պատմությունն այն ժամանակ է սկսվել, երբ նա մոնիտորինգային աշխատանք էր անում` Նախիջևանի մարդու իրավունքների բնագավառում»,-նշում է աղբյուրը:
Այս կապակցությամբ, Մարդու իրավունքների ակումբի համակարգող Ռասուլ Ջաֆարովն ասել է. «Իշխանությունները կոշտ և ագրեսիվ քայլեր են ձեռնարկում ընդդեմ քաղաքացիների, ովքեր մարդու իրավունքի բնագավառում ակտիվ գործունեություն են ծավալում և գույքային խնդիրն այն գործիքներից մեկն է, որի միջոցով կարելի է ճնշում գործադրել նրանց վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան