Ա. Բախշյան. Ուսուցիչը կարիք ունի գնահատվելու, շոյվելու, ոգևորվելու
«Ուսուցիչն իրականում այն մարդն է, ով ամենաշատը կարիք ունի ոգևորվելու, այն մարդն է, ով իր աշակերտից ավելի կարիք ունի գնահատվելու: Եթե այս պայմանները բավարարվի ուսուցչի համար, նա ոգևորվում է ունեցած հաջողությունից, ոգևորությունը անցնում է երեխաներին, իսկ փոխադարձ, լավ մթնոլորտում անցած դասն ունենում է անհարժետ արդյունք, որը գոհացնում է և աշակերտին, և ուսուցչին»,- ասուլիսում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, նախկին ուսուցչուհի Անահիտ Բախշյանը:
Բանախոսը շնորհավորեց իր բոլոր գործընկերներին: «Ես ոչ թե մաղթում եմ իրենց լինել առողջ, ջանասեր, այլ` պարտավորեցնում եմ իրենց լինել առողջ, լավատես, բարի, իրենց գործի մեջ բանիմաց, աշխատանքից մեծագույն հաճույք ստանալ: Սրանց հասնելու համար անհրաժեշտ է սիրել գործը, որն իրենք են ընտրել»,- ասաց Անահիտ Բաշխյանը:
Նշենք, որ այսօր ՀՀ-ում նշվում է Ուսուցչի օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան