Հասարակություն 15:48 05/10/2011

Մշակույթի նախարարությունը մտահոգ է Ազատության հրապարակով

Ազատության հրապարակը կրկին ուշադրության կենտրոնում է ու կրկին վերածվել է...այս անգամ`  քաղաքական թատերաբեմի. Հանրահավաք-նստացույցներ են։
Ոստիկանությունն ու արդարադատության նախարարությունը դրանք չթույլատրված են համարում։

Ամբողջ ամառ Օպերայի բակն է, թե հրապարակը, փչովի խաղալիքներն «էին զարդարում»: Այնինչ` Ազատության հրապարակը, որպես ամբողջական միավոր, ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թ-ի նոյեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Այս փաստը հաստատեց նաև ՀՀ Մշակույթի նախարարությունը, որին Panorama.am-ը դիմել էր որոշակի հարցադրումներով` հասկանալու` գերատեսչության մտավախությունները, ըստ այդմ` քաղաքական մոտեցումները` մասնավորապես, ու գործառույթները` ընդհանրապես։
ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանից ստացված պատասխանում կարդում ենք.

«Այստեղ իրականացվող գործընթացները կանոնակարգվում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2002 թ.-ի ապրիլի 20-ի N 483 որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգի» պահանջներին համապատասխան:
 
Մասնավորապես, նշված օրենքի 38-րդ հոդվածի համաձայն, հուշարձանների օգտագործումը թույլատրվում է, եթե այն համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում և աղճատում դրա պատմական, գեղարվեստական արժեքը»:

Այնուհետ Ս.Առաքելյանը նշում է, որ մեկ այլ կետի համաձայն, հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է հուշարձանի նպատակային օգտագործմանը չհամապատասխանող գործունեությունը.

«Այդ տարածքում կարող են կատարվել միայն հուշարձանի ուսումնասիրման, պահպանման, մշակութային միջոցառումների և ցուցադրությունների կազմակերպման, ինչպես նաև հուշարձանի նպատակային օգտագործմանը նպաստող վերականգնման և նորոգման աշխատանքներ՝ այսինքն մշակութային ուղղվածության գործունեություն»,- մեջբերման ավարտ:

Այս դեպքում ի՞նչ կամ գուցե ո՞ւմ է սպասում նախարարությունը, որպեսզի իր խոսքն ասի, այն էլ առկա օրենքի տառին համապատասխան ու բարձրաձայնի իրողությունը։

Հանրահավաքների հետ կապված. «Ձեր հարցադրմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հուշարձան համարվող հրապարակում ներկայում առկա վրանները (ժամանակավոր կառույցները), որոնք օգտագործվում են որպես շուրջօրյա կացարաններ, խաթարում են հուշարձանների տեսողական և համալիրի պատմամշակութային միջավայրի ընկալման բարենպաստ պայմանները, խոչընդոտում են մշակութային բնույթի միջոցառումների իրականացմանը, ինչը հակասում է օրենքի պահանջներին»,-շարունակում է նախարարության ներկայացուցիչը:

Լավ` լռելը չհասկացանք, պատասխանը հասկացանք. հիմա` իսկ արդյո՞ք Ազատության հրապարակը տևական ժամանակ անճոռնի խաղահրապարակի վերածելը օրենքի տառին համապատասխան է : Արդյո՞ք այն կարելի է մշակութային ուղղվածության միջոցառում համարել, որ դարձյալ նախարարության ծպտունը ամիսներ շարունակ չլսվեց: Սրան ի պատասխան նամակագիրը գրում է.

«Ազատության հրապարակում պարբերաբար կարող են իրականացվել մշակութային- ժամանցային միջոցառումներ, և անցած տարի, մանկական խաղահրապարակի ժամանակավոր առկայությամբ, կազմակերպվել էին երեխաների հանգստի և ժամանցի միջոցառումներ, ինչը չի հակասում օրենքի պահանջներին»:

Բայց հակասում է նախարարության կողմից բերված պատճառաբանությանը, թե ինչո՞ւ, ըստ օրենքի, այստեղ չպետք է անցկացվեն հանրահավաքներ.

«Այդ տարածքում կարող են կատարվել միայն հուշարձանի ուսումնասիրման, պահպանման, մշակութային միջոցառումների և ցուցադրությունների կազմակերպման, ինչպես նաև հուշարձանի նպատակային օգտագործմանը նպաստող վերականգնման և նորոգման աշխատանքներ՝ այսինքն մշակութային ուղղվածության գործունեություն»,- դարձյալ մեջբերենք վերը նշված հատվածը, որպեսզի հասկանանք` խաղահրապարակի առկայությունն ինչպե՞ս է նպաստում, ասենք, հուշարձանի նպատակային օգտագործմանը:

Հաջորդ հարցն ընդհանրապես մնաց անպատասխան: Այդպես, հետաքրքրվել էինք` ««Հայ Ֆեստ» թատերական փառատոնի շրջանակում Ազատության հրապարակում նախատեսված բացօթյա ներկայացումը չեղյալ է համարվել: Ինչպիսի՞ն է Մշակույթի նախարարության մոտեցումն այս հարցի վերաբերյալ» և ստացել հետևյալ գրառումը. «Այո, ստեղծված իրավիճակը պատճառ հանդիսացավ նախարարության հովանավորությամբ իրականացվող «Հայֆեստ» ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսված «Միհր» թատրոնի բացօթյա ներկայացման չկայացմանը, «ինչի կապակցությամբ կազմակերպիչները և մասնակիցները հայտնեցին իրենց ափսոսանքը»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք նախարարությունը վերահսկում է հուշարձանների արտաքին տեսքն ու մնացածը, պատասխանում գրված է, որ 2010 թ-ին Մշակույթի նախարարության անմիջական մասնակցությամբ իրականացվել են հրապարակում գտնվող արձանների հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները և որ նախարարության համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են Երևանի պատմամշակութային հուշարձանների դիտանցում, մասնավորապես՝ Ազատության հրապարակի հուշարձանային համալիրի մասով.
«Սակայն ստեղծված իրավիճակը հնարավորություն չի տալիս այսօր լիարժեք իրականացնել այն, առավել ևս հրապարակում տիրող իրավիճակի պարագայում»:

Քաղաքում առկա այլ պատմամշակութային հուշարձանների տեսքի հետ կապված հարցին, թե` իսկ արդյոք համագործակցում են քաղաքապետարանի գլխավոր դիզայների հետ, մշակույթի նախարարությունից հավատացնում են, թե` այո. նույնիսկ, որ «քաղաքապետարանի կողմից նախարարության համաձայնեցմանն են ներկայացվում հուշարձան-շենքերի գեղարվեստական հարդարման նախագծերը: Անհրաժեշտության դեպքում որոշակի լրամշակումներից հետո իրականացվում են դրանց հարդարման աշխատանքները»: 
Նկատի կառնենք։

 

  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}