ԼՂՀ-ում ուսուցիչները պարգևատրվել են
Ուսուցչի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագրեր Արցախի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու մասին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել են.
«Վաչագան Բարեպաշտ» մեդալով` Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը, Մարտունու N1 միջնակարգ դպրոցի մասնագիտական կրթության աջակցության գծով տնօրենի տեղակալ Վլադիկ Շիրինյանը:
«Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Անուշիկ Ավետիսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի Բարմեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի զինղեկ Սեյրան Բաղրյանը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Արտո Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Սիրիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սարգսյանը:
Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել` Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուբա Մայիլյանին և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին