Մեկնարկում է «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային 2-րդ փառատոնը
Այսօր Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում մեկնարկում է «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային 2-րդ փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը: Փառատոնն անցկացվում է Հայկական գրատպության 500-ամյակին ընդառաջ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանը:
Նա ասաց, որ փառատոնի մեկնարկը տրվելու է «Ժամանակակից մանկական գրքի նկարազարդումը Գերմանիայում» ցուցահանդեսով: Այն կազմակերպվում է ՀՀ-ում Գերմանիայի դեսապանատան հետ համատեղ: Իսկ փառատոնի պաշտոնական բացումը լինելու է հոկտեմբերի 7-ին:
Մ. Հովսեփյանը նշեց, որ այս քսան օրերի ընթացքում փառատոնի շրջանակում նախատեսված են տարբեր միջոցառումներ` հեքիաթապատումներ, թատերական ցերեկույթներ և այլն:
Փառատոնի հիմնական նպատակն է, ըստ նրա, մանկական գրքի, թարգմանության զարգացումը, տպագրության որակի բարձրացումը և ընթերցանության խթանումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները