Չինացի նկարիչը համաշխարհային ռեկորդ է սահմանել
Ասիական Sotheby's-ում չինացի նկարչի` Ցզյաո Վու-Կիի աբստրակ ոճի կտավը վաճառվել է 8,85 միլիոն դոլարով: Այսպիսով, չինացի նկարիչը համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու» կայքը:
1968 թվականին ստեղծված կտավը մի անհայտ կին է ձեռք բերել: Ի դեպ, աճուրդը նախատեսել էր նկարը վաճառել ընդամենը 4,5 միլիոն դոլարով: Ընդհանուր առմամբ, չինական նոր և ժամանակակից արվեստի նմուշների վաճառքը աճուրդին բերել է 83 միլիոն դոլար եկամուտ:
Ի դեպ, մասնագետների գնահատմամբ` Վու-Կիի կտավները 10 տարի անց կարող են 50 միլիոն դոլար արժենալ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են