Ինչպիսի՞ն է հասարակությունում ուսուցչի դերը. Քաղաքացիների կարծիքները
Այսօր Ուսուցչի օրվա առիթով ուսուցիչների հանդեպ ուշադրությունը մեծացել է. պաշտոնատար տարբեր անձանց կողմից հնչեցվել են շնորհավորական ուղերձներ, գնահատվել նրանց գործունեությունը: Իսկ, ընդհանրապես, ի՞նչ են մտածում մեր համաքաղաքացիները` ինչպիսին է հասարակությունում ուսուցչի դերը:
Մայրաքաղաքի փողոցներում կատարած մեր փոքրիկ հարցման արդյունքում պարզեցինք, որ մարդկանց մեծ մասը չի վստահում մեր ժամանակների ուսուցչին և նրա տված գիտելիքը համարում թերի:
18-ամյա Անահիտը, որն ուսանող էր նկատեց. «Ուսուցիչները դպրոցում այնքան գիտելիք չեն տալիս, որ դրանով բավարարվեն երեխաները, և կրկնուսույցի կարիք է զգացվում»:
58-ամյա տիկին Ջուլիետայի կարծիքով էլ ուուցիչը կրթում է, ապագայի համար լավ սերունդ դաստիարակում, նրանից է կախված, թե ինչպիսի սերունդ կմեծանա: «Իսկ հիմա, ինչ վերաբերում է մեր կրթական համակարգին, ես գտնում եմ, որ շատ բացթողումներ կան և այդ բացը պետք է լրացնել: Կարծում եմ երեխաները չեն ստանում այնքան գիտելիք, ինչքան որ պետք է», -հավելեց մեր զրուցակիցը:
«Ուսուցչի դերը շատ մեծ նշանակություն ունի մեր երեխաների, թոռների զարգացման համար: Սակայն, հիմա մեր երեխաները լիարժեք կրթություն չեն ստանում», -սա էլ 54-ամյա դասախոս Գասպարյանի կարծիքն է:
«Իմ կարծիքով հիմա դասավանդում են մի քիչ ավելի տարեց ուսուցիչներ հին մեթոդներովր, բայց հիմա մեթոդներն այլ են, -իր կարծիքն հայտնեց 19-ամյա ուսանողը ու հավելեց, -Իսկ ընդահնուր առմամբ բոլոր բնագավառներում էլ կան և լավ, և վատ մասնագետներ: Կան մանկավարժներ, ովքեր իրոք մանկավարժ են, և կան մանկավարժներ ովքեր ուղղակի աշխատում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան