Այսօր նա է երեխաների հոգում ձևավորում մեր երազած Հայաստանի պատկերը. Քաղաքապետը ուսուցչի մասին
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ուսուցչի տոնի կապակցությամբ` ակնկալելով արդյունավետ և ստեղծագործ աշխատանք:
«Շնորհավորում եմ ձեզ՝ ուսուցչի օրվա առթիվ։ Մասնագիտական տոները հրաշալի առիթ են ջերմ բարեմաղթանքներ հղելու տվյալ ոլորտի ներկայացուցիչներին, արժևորելու նրանցից յուրաքանչյուրի ներդրումը երկրի առաջընթացի համար և երախտագիտության ջերմ խոսքեր հնչեցնելու։
Ուսուցչին նվիրված տոնը ծավալվել և ձեռք է բերել պետական և համազգային տոնի հնչեղություն, քանի որ յուրաքանչյուր անհատի կյանքում կարևոր դեր ունի ուսուցիչը։
Ուսուցչին է վստահված մեր երկրի ապագան. այսօր նա է երեխաների հոգում ձևավորում մեր երազած Հայաստանի պատկերը։ Իմ համոզմունքն է, որ գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն ու առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն են։ Սիրելի՛ մանակավարժներ, դուք եք այդ ամենը արժանավայել փոխանցում սերունդներին։
Շնորհակալության և շնորհավորանքի խոսքեր եմ հղում կրթության գործի բոլոր նվիրյալներին և ակնկալում արդյունավետ և ստեղծագործ աշխատանք»,-ասված է ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին