Տ. Սարգսյան. Ինչպիսի սերունդ կդաստիարակեք, այնպիսին էլ կլինի մեր ժողովրդի, մեր պետության ապագան
«Մեր ժողովրդի համար ուսուցիչն առանձնահատուկ տեղ է զբաղեցրել ամբողջ պատմության ընթացքում: Նա մշտապես վայելել է մեր հանրության հարգանքը»,- այսօր Անանիա Շիրակացու Ճեմարանում ուսուցիչների օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ուսուցիչների նկատմամբ նման ջերմ վերաբերմունքը պատահական չէ, քանի որ հայ ժողովրդի դիտումները մշտապես ուղղված են եղել դեպի ապագան: Մենք միշտ հույսերով լի ենք եղել, որ մեզ հաջողվելու է կառուցել մեր երազած երկիրը, հաջողվելու է ունենալ անկախ պետականություն, և մեր այդ հույսերի իրականացման բեռը դրված է եղել ուսուցիչների վրա»,- ընդգծեց վարչապետը:
«Ինչպիսի սերունդ կդաստիարակեք, այնպիսին էլ կլինի մեր ժողովրդի, մեր պետության ապագան»,- նշեց Տ. Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան