Աշխարհի բոլոր երկրները լրացուցիչ ուսուցիչների պահանջարկ ունեն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն` 2015 թվականին աշխարհի բոլոր երկրներում համընդհանուր սկզբնական կրթության հասնելու համար պահանջվում են լրացուցիչ 2 մլն ուսուցիչ: Տվյալների համաձայն, լրացուցիչ ուսուցիչների պահանջարկ ունեն աշխարհի բոլոր երկրները:
Նշենք, որ այսօր Ուսուցչի օրն է: Ուսուցչի համաշխարհային օրը, որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտիաշխատողների մասնագիտական տոն, հիմնադրվել է 1994թ.` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում էամեն տարի հոկտեմբերի 5-ին: Տվյալ օրվա ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ1966թ.-ին` այդ օրը, Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպությանկողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապվածուղեցույցե (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը,ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Ներկայումս Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և100-ից ավելի պետություններ նշում են այն: Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության2001 թ. հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Բայց 2010 թ. սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀայաստանիՀանրապետության տոների և հիշատակի օրերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, պաշտոնական տոնացույցում ամրագրվում էՈւսուցչի օր, որը նշվելու է հոկտեմբերի 5-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան