ՎիվաՍել-ՄՏՍ-ը Վերադարձի դասական երաժշտության հինգերորդ փառատոնի բացառիկ գործընկերն է
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Վերադարձի դասական երաժշտության հինգերորդ փառատոնի բացառիկ գործընկերն է:
«Վերադարձ» անվան ընտրությունը խորհրդանշում է փառատոնի նպատակը` մեկ տանիքի ներքո համախմբել հայազգի այն երաժիշտներին, ովքեր վերջին երկու տասնամյակների ընթացքում հեռացել էին հանրապետությունից:
«Երաժշտությունը կյանքի, սիրո, բարության և աստվածայինի հայտնությունն է: Հինգ տարի շարունակ, այս փառատոնը համախմբում է աշխարհի տարբեր հատվածներից` կարոտի ճանապարհով հայրենիք եկող հայորդիներին: Ուրախ ենք լինել դասական երաժշտության այս փառատոնի կողքին, որը հնարավորություն է տալիս բացահայտելու մեր ստեղծագործ էությունը, գնահատելու ազգի մշակութային ներուժը և երազելու գեղեցիկ ապագայի մասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Փառառոնը կազմակերպիչն է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը: Փառատոնին կմասնակցեն Գերմանիայից, Բելգիայից, Դանիայից, ԱՄՆ-ից ժամանած անվանի երաժիշտներ: Վերադարձի դասական երաժշտության փառատոնը համարվում է Հայաստանի մշակութային կյանքի ամենանշանավոր իրադարձություններից մեկը:
Հանդիսանալով հասարակության մաս ու Հայաստանի առաջատար բջջային օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախանձախնդիր է հայ և համաշխարհային դասական երաժշտության պրոպագանդմանը, ինչպես նաև տարբեր երկրներում ստեղծագործող հայ արվեստագետների հյուրախաղերի կազմակերպմանը` Մայր Հայաստանում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության հիմքում հայկական մշակույթին աջակցելու առաքելությունն է: Ընկերությունն օգնության ձեռք է մեկնում հայկական մշակույթի այնպիսի ուղղությունների զարգացմանն ու պահպանմանն ուղղված ծրագրերին, ինչպիսիք են երաժշտությունը, պարը, թատրոնը, և այն ամենը, ինչ հանդիսանում է մեր հպարտությունը և ազգային ինքնության հիմքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները