Վահան Հովհաննիսյան. «Տեր-Պետրոսյանը սեփական մեղքերն է ծածկում»
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը «Երկիր» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին բացօթյա ասուլիսին` ասել է. «Տեր-Պետրոսյանի փողոցային ասուլիսները ինձ մոտ այնպիսի տպավորություն են ստեղծում, որ նրա իշխանության տարիները եղել են «երջանիկ, լուսավոր, հրաշք տարիներ», երբ տիրել է ժողովրդավարություն, երբ մարդիկ ապրել են կուշտ և արդարության մեջ: Իրականում աղմկահարույց քաղաքական սպանությունները տեղի են ունեցել իր կառավարման ժամանակ»:
Վ. Հովհաննիսյանի խոսքերով` հենց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք է դրվել կեղծիքներով իշխանության վերարտադրման հիմքը, հենց նրա «ոստիկանական և կիսաոստիկանական» խմբերն են ձևավորել խաղաղ ցույցերի վրա կրակելու ավանդույթը:
Հովհաննիսյանը նաև համոզմունք է հայտնել, որ Տեր-Պետրոսյանը մեղադրում է Դաշնակցությանը` իր սեփական մեղքերը ծածկելու համար: