AIBA-ն Հայաստանի ընտրանու համար պաշտպանության ևս մեկ խումբ էր հատկացրել
Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA), ինչպես տեղեկացնում է WCHS-TV8-ն, հոկտեմբերի 1-ին հայաստանյան մարզական պատվիրակության դեմ ուղղված բիրտ գործողություններից հետո անվտանգության լրացուցիչ ուժեր է տրամադրել Հայաստանի բռնցքամարտի հավաքականին, որը Բաքվում մասնակցում էր աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի մայրաքաղաքում մոլագարները դահլիճում քարեր են նետել մեր մարզիկի` Անդրանիկ Հակոբյանի վրա: Տեղեկություն է տարածվել, որ խոսքը, իբր, մեկ խուլիգանի մասին է, և նա ձերբակալված է: AIBA-ի ներկայացուցիչ Սեբաստիան Ժիլլոն հայտարարել է, որ դրանից հետո Հայաստանի ընտրանու համար պաշտպանության ևս մեկ խումբ է հատկացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում