Ջոն Պրեսկոտը հորդորել է ադրբեջանցիներին
«Առավոտն» անդրադառնալով ԵԽԽՎ նիստի աշխատանքներին` գրում է, որ Հայաստանի զեկույցի վերաբերյալ ելույթ ունենալու համար հերթագրված 10 անհատ պատվիրակներից 4-ը հայ էին, 6-ը` ադրբեջանցի: «Ու թեեւ նիստը նախագահողը նախապես հորդորեց զուսպ խոսել եւ միայն քննարկվող թեմայի շուրջ` ադրբեջանցիները Հայաստանի ժողովրդավարության ու արտագաղթի մասին «անկեղծ մտահոգություններից» հետո էլի խոսում էին «օկուպացիայից եւ ագրեսիայից»»,- գրում է թերթը: «Ծիծաղելի է, որ ադրբեջանցիները մեզ դասեր են տալիս»,- ելույթում հայտարարել է Արմեն Ռուստամյանը: Իսկ Ջոն Պրեսկոտն ավելի կոշտ է խոսել. «Ադրբեջանն աշխարհի ամենաժողովրդավարական հատվածը չէ», ու դիմելով այդ երկրի պատվիրակներին` կոչ է արել. «Այդ էներգիան, որ այստեղ դահլիճում եք դրսեւորում, ձեր երկրում դրսեւորեք»: