Տեր-Պետրոսյանը մոռացա՞վ Տիգրան Առաքելյանի մասին
«Голос Армении»-ն գրում է, որ Հայաստանում չգտնվեց որևէ մի գործիչ կամ կուսակցություն, որ այս օրերին ՀԱԿ-ից հրապարակայնորեն պահանջեր դադարեցնել Ազատության հրապարակում իրականացվող գիշերային անքնությունը, ինչպես նաև ոչ ոք չպահանջեց նրանցից դադարեցնել իշխանությունների և հասարակության դեմ ուղղված շանտաժները՝ արյունալի դեպքերի կրկնողության սպառնալիքով:
Թերթը գրում է. «Մի՞թե կարելի է լրջորեն հույս դնել ՀԱԿ ղեկավարի առողջ դատողության վրա, այն դեպքում, երբ նա շանտաժի է ենթարկում իշխանություններին՝ սպառնալով կրկնել 2008 թ. տեղի ունեցած ոբերգությունը: Ինչե՞ս է հնարավոր հույսը դնել մի մարդու վրա, ով լրջորեն տառապում է հիշողության կորստով, ինպես նաև համարժեք չէ իր գործողություններում: Դատեք ինքներդ. Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանության հետ միասին նստում է երկխոսության, այնուհետև ակնարկելով, այսպես կոչված, «քաղբանտարկյալի»` ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի փաստը, առկախում է երկխոսությունը, իսկ որոշ ժամանակ անց արհամարհում «քաղբանտարկյալի» գոյությունը»: