Հայտնի դարձավ Գրականության Նոբելյան մրցանակակիրը` Թումաս Թրանսթրոմեր
Քիչ առաջ Ստոկհոլմում հայտարարվեց Գրականության 2011 թվականի գրականության Նոբելյան մրցանակակրի անունը. Բարձրագույն պարգևն այս տարի շնորվեց շվեդ պոետ Թումաս Թրանսթրոմերը (Tomas Transtromer):
«Նրա խտացված ու պարզ կերպարները մեզ տվել են թարմ հայացքներ աշխարհի հանդեպ», -ձևակերպել են Նոբելյան ակադեմիայի անդամները:
Այս մարցանակի հավակնորդների ցուցակում էին սիրիացի գրող Ադոնիսը, երգիչ, պոետ Բոբ Դիլանը, որը երկրորդ տեղը կիսում էր հենց Թրանսթրոմերի հետ:
Այս տարի, ինչպես ամեն տարի, յուրաքանչյուր մրցանակի համար տրվող դրամական պարգևը կազմում է 10 մլն շվեդական կրոն (շուրջ 1 մլն եվրո): Նոբելյան 110-րդ շաբաթը մեկնարկել էր հոկտեմբերի 3-ին Ստոկհոլմում:
Նոբելյան Մրցանակը շվեդական ամենամյա բարձրակարգ մրցանակ է, որը հիմնվել է 1895 թվականին, Ալֆրեդ Նոբելի շնորհիվ։ Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի մեջ արված ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները