Բացվեց Արարատի տարածաշրջանային պետական քոլեջը
Այսօր ՀՀ կառավարության արտագնա նիստի մեկնարկից առաջ` ՀՀ վարչապետի մասնակցությամբ Արտաշատում բացվեց Արարատի տարածաշրջանային վերակառուցված պետական քոլեջը: Այստեղ դասավանդվում է 6 մասնագիտություն` դեղագործություն, ատամնատեխնիկա, կոսմետոլոգիա, հաշվապահական հաշվառում, փոխադրումների կազմակերպում եւ կառավարում, ծրագրավորում:
Վարչապետը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ շրջեց ուսումնական հաստատությունում, ծանոթացավ պայմաններին: Քոլեջը համալրվել է հիշյալ մասնագիտությունների համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով:
Ա.Աշոտյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության և Եվրամիության համագործակցության շրջանակում վերջին տարիներին Հայաստանում բացվել է նման 12 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Նպատակն է տարածաշրջաններում զարգացնել միջին մասնագիտական կրթության որակը:
Ծրագրի իրականացման համար ԵՄ կողմից հատկացվել է 30 մլն եվրո: «Հույս ունենք, որ նման քոլեջները կդառնան տարածաշրջանային զարգացման կենտրոններ` նպաստելով տարբեր մասնագիտական ոլորտների կադրերի մատակարարմանը»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան