Հայաստանի հավաքականը վախեցրել է Էրդողանին
Սեպտեմբերի վերջին Մակեդոնիա կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է երկրի բյուջեից լուրջ գումար հատկացնել Մակեդոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականին, եթե վերջինս հաղթի Հայաստանի ընտրանուն հոկտեմբերի 7-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղում: Այս մասին sovetunion.ru-ի թղթակցին տեղեկացրել է մակեդոնական խորհրդարանի աղբյուրներից մեկը: Փորձագետները ենթադրում են, որ Թուրքիայի իշխանությունները շահագրգռված են` խուսափելու զարգացում ապրող Հայաստանի հավաքականի հետ Եվրոպայի 2012 թ. առաջնության անցումային խաղերում հանդիպելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլային ընտրանին հնարավորություն է պահպանում` երկրորդ տեղով մտնելու փլեյ-օֆֆ: Եթե հանգամանքները բարեհաջող դասավորվեն, Հայաստանի գլխավոր թիմը եզրափակիչ փուլ կարող է մտնել նույնիսկ առաջին տեղով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում