Ամենամեծ հաղթանակը մենք արդեն տոնել ենք
Եթե Հայաստանի ֆուտբոլային ընտրանին չկարողանա Եվրոպայի 2012 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել, մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը դա ձախողում չի համարի: Այս մասին այսօր նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի առիթով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ եթե թիմը չկարողանա հաղթահարել ընտրական փուլի արգելքը, դա ձախողում կհամարվի:
Սակայն եթե ուշադիր վերլուծենք ընտրական փուլում մեր ընտրանու ելույթները, կհասկանանք, որ ամենամեծ հաղթանակը մենք արդեն տոնել ենք: Այժմ ունենք զարգացող, աստիճանաբար կայուն խաղ ցուցադրող հավաքական, ունենք թիմային կորիզ և հաղթանակի հոգեբանություն: Եվ ամենակարևորը` հավատ, որ վաղն ավելի լավ է լինելու:
Հայաստանի հավաքականը, թեպետ այս ընտրական փուլում միայն կազմավորման խնդիր պետք է լուծեր, շատ արագ գտավ իր խաղը և և ցուցադրած բարձր խաղամակարդակով շատերին է զարմացրել Եվրոպայում: Այս թիմը զարգացման լուրջ հեռանկարներ ունի, և մենք շնորհակալ ենք մեր ֆուտբոլիստներին այն թռիչքի համար, որին ականատես եղանք ընտրական այս փուլում: Եվ, իհարկե, հույս ունենք, որ այդ թռիչքը կշարունակվի նաև առաջիկա հանդիպումներում ու մեզ մայրցամաքային մրցաշարի ուղեգիր կնվաճի: Բայց մինչ այդ պարտավոր ենք կանգ առնել և ասել, որ մենք արդեն տոնել ենք ամենամեծ հաղթանակը` հեղափոխություն կատարելով ֆուտբոլիստների հոգեբանության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում