«Стипендия Мэра Москвы» . Կրթաթոշակ ստացողների անունները հայտնի կլինեն այսօր
Այսօր Մոսկվայի տանը տեղի կունենա «Стипендия Мэра Москвы» ծրագրի հոգեբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում կորոշվեն հայկական 7 բուհերի այն ուսանողների անունները, ովքեր կստանան Մոսկվայի քաղաքապետի կողմից սահմանված կրթաթոշակներ:
ԵՊՀ մամուլի ծառայության հաղորդմամբ, Երևանի պետական համալսարանի, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Երևանի լեզվաբանական համալսարանի, Գյումրիի և Վանաձորի պետական մանկավարժական համալսարանների ուսանողները, ովքեր կարժանանան Մոսկվայի քաղաքապետի կողմից սահմանված կրթաթոշակին, կստանան պլաստիկ քարտեր Մոսկվայի բանկի կողմից:
«Стипендия Мэра Москвы» ծրագիրն Հայաստանում գործում է 2007 թվականից: Կրթաթոշակի հավակնորդների ընտրության հարցում հաշվի է առնվում տվյալ ուսանողի առաջադիմությունը, նրա ծավալած գիտական գործունեությունը, մասնակցությունը բուհի հասարակական կյանքում: Սակայն, ծրագրի կոորդինատոր Արմինե Թութունջյանի վստահեցմամբ, առաջնահերթ կարևորություն է տրվում ուսանողների սոցիալական կարգավիճակին:
Երևանի պետական համալսարանից կրթաթոշակին են ներկայացված Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիներ Աննա Խիզիցյանը և Վերա Ադամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան