Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վալեխո-Պոնսի հետ
Իսպանական Բիլբաոյում շարունակվող շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վալեխո-Պոնսի հետ: Առաջատարը` Իվանչուկը, պարտության մատնեց Նակամուրային, իսկ Կառլսեն-Անանդ պարտիայում նույնպես ոչ-ոքի արձանագրվեց:
Հաշվետու տուրից հետո Իվանչուկը 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նակամուրան, Արոնյանը, Անանդը և Կառլսենը 7-ական միավորով բաժանում են 2-5-րդ տեղերը: Վալեխո-Պոնսը վաստակել է 4 միավոր և ընթանում է վերջին հորիզոնականում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան