Ադրբեջանցի զինծառայողը ականի վրա պայթել է
Ադրբեջանական բանակի զինծառայող, ավագ սերժանտ Խիմկետ Բաբաշովը ականի վրա պայթել է: Այս մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ վերջինս, զորամասին պատկանող տրակտորով վերանորոգման աշխատանքներ է կատարել զորամասի մերձակա տարածքում, որի ժամանակ տրակտորով անցել է ականի վրայով ու պայթել:
Տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են մոտակա զինվորական հոսպիտալ:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ