«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի մասնակից երկրների պատվիրակության ղեկավարները ժամանելու են Հայաստան
Հոկտեմբերի 10-11-ին Հայաստան են ժամանելու «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի մասնակից երկրների պատվիրակության ղեկավարները: Մրցույթի 14 պատվիրակությունների ղեկավարները քննարկելու են մանկական ամենահեղինակավոր շոուին վերաբերող հարցեր: Հոկտեմբերի 11-ին պատվիրակությունների ղեկավարների միջև անցկացվելու է մրցույթի մասնակից երկրների ելույթների հերթականության վիճակահանությունը:
Նույն օրը Երևանում է լինելու «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի վերահսկող խումբը և շվեդական հայտնի HDR ընկերությունը, որը առաջին ալիքի հետ համատեղ ապահովելու է շոուի հեռարձակման և նկարահանման տեխնիկական հատվածը:
Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի մամուլի բաժնից:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ն անցկացվելու է Հայաստանում դեկտեմբերի 2-3-ին, մասնակցելու է 14 պետություն: Մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ: Հայաստանը ներկայացնելու է Դալիթան իր «Welcome to Armenia» երգով:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են