«Մայքրոսոֆթը» մասնակցում է «DigitecExpo 2011» ցուցահանդեսին
Հոկտեմբերի 7-9 Մարզահամերգային համալիրում անցկացվող «DigitecExpo 2011» Տեխնոլոգիական Միջազգային Ցուցահանդեսին մասնակցում է նաև «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակը:
«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ, ընկերությունն իր գործընկեր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ ներկայացնում է ՀՊՃՀ-ում գործող «Microsoft Ինովացիոն Կենտրոնը», որն ինքնարտահայտման և ստեղծագործական մտքի զարգացման հնարավորություն է ընձեռում` իրականացնելով միջոցառումներ, որոնք նպաստում են համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով ինովացիոն մշակույթի տարածմանը, նոր գաղափարների բացահայտմանն ու կյանքի կոչմանը։
«Մայքրոսոֆթի»-ի տաղավարում կներկայանա Մայքրոսոֆթի գործընկեր «PC-Trend» ընկերությունը՝ Հայաստանում առաջին անգամ թեստավորված և Microsoft ընկերության կողմից սերտիֆիկացված «Windows PC» համակարգիչներով:
Վաղը մարզահամերգային համալիրի «HallA»-ում տեղի կունենա «Windows PC» նախագծին նվիրված ներկայացում։