Խաղաղության Նոբելյան մրցանակը կստանան երեք կին իրավապաշտպաններ
2011 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Լիբերիայի նախագահ Էլլեն Ջոնսոն-Սերլիֆին, Խաղաղության համար կանանց լիբերական շարժման (Women of Liberia Mаss Action for Peace)ակտիվիրստուհի Լեյմախ Գբովիին և եմենուհի Տավակուլ Կառմանին: Այդ մասին հայտարարել է Օսլոյում նորվեգական նոբելյան հանձնաժողովը, տեղեկանում ենք Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքէջից:
Մրցանակի շնորհման ու 10 մլն շվեդական կրոնի հանձնման պաշտոնական արարողությունը կկայանա դեկտեմբերի 10-ին Օսլոյում: Այս օրն է հենց մահացել Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելը:
Մյուս 4 մրցանակների հանձնման արարողությունը կկայանա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները