Ստեֆան Ռիշար. Երջանիկ և հպարտ եմ այսօր գտնվել Հայաստանում
Այսօր առավոտյան Orange-ի գլխավոր խանութը հյուրընկալել էին Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարին, Ֆրանսիայի Արդյունաբերության, էներգետիկայի և թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնին, Ֆրանսիայի արտաքին առևտրի գծով պետական քարտուղար Պիեռ Լելուշին և Ֆրանսիայի տրանսպորտի գծով պետական քարտուղար Թիերի Մարիանիին, ովքեր Հայաստան են ժամանել Ֆրանսիական Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցի շրջանակներում` պաշտոնական պատվիրակության կազմում: Ըստ Orange-ի մամուլի ծառայություն, այցի ընթացքում նրանք ծանոթացել են Հայաստանում Orange-ի գործունեությանն ու այն նորարարություններին, որ ընկերությունը կատարել է Հայաստանի շարժական հեռախոսակապի և լայնաշերտ ինտերնետի ոլորտում: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ֆրանս-հայկական գործարար ակումբի անդամները` ակումբի նախագահ Արման Փինարբասիի գլխավորությամբ:
«Երջանիկ և հպարտ եմ այսօր գտնվել Հայաստանում և ներկայացնել այն ընկերությունը, որն իր ներդրումներով և գործունեությամբ նպաստում է Հայաստանի տնտեսական և տեխնոլոգիական զարգացմանը և դարձել է ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունների կարևոր հիմնասյուներից մեկը», ասել է Ս. Ռիշարը:
Ավելի վաղ Ստեֆան Ռիշարը այցելել էր Orange-ի գլխամասային գրասենյակ և հանդիպում ունեցել Orange Արմենիայի ինչպես ղեկավար անձնակազմի, այնպես էլ բոլոր աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության աշխատանքային կյանքին և ներկայացրել Orange Ֆրանս Տելեկոմ Խմբի ընդհանրական նպատակներն ու ռազմավարությունը: Հանդիպման ընթացքում նա նշել, որ հպարտ է այն բանի համար, որ այսօր Orange-ի աջակցությամբ Երևանի սրտում կբացվի աշխարհահռչակ քանակագործ Օգյուստ Ռոդենի գլուխգործոցներից մեկը, որը մշտապես կխորհրդանշի հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը:
Ստեֆան Ռիշարն այսօր նաև մասնակցել է Երևանի Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից Ռոդենի արձանի պաշտոնական բացման արարողությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է