Մակեդոնացիները ևս հավատում են մեր թիմի հաղթանակին
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի Մակեդոնիայի հավաքականի հետ:
Մակեդոնիայի TV Tela հեռուստաընկերության լրագրող Բրանկո Լիլեվսկին «Երկիր» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ խաղում հաղթողը Հայաստանն է լինելու: Լրագրողը նաև նշել է, որ Հայաստանի հավաքականը բավական ուժեղ է և հաղթելու ավելի մեծ շանսեր ունի ու հավելել, որ Մակեդոնիայի հավաքականի խաղի վրա բացասական ազդեցություն կունենա թիմի առաջնորդ Գորան Պանդեվի բացակայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ