«ԱՅԲ». «Անսահման գիտելիքներով կարող է զինել իր աշակետներին»
Այսօր տեղի ունեցավ «ԱՅԲ» ավագ դպրոցի բացման արարողությունը, որին ներկա էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այս դպրոցի նպատակն է մեկ գաղափարական միջավայրում համախմբել հասարակական կյանքի կարևորագույն մշակութաստեղծ հաստատությունները և ցույց տալ, թե ինչ արժեքների շուրջ պետք է ապրեն հայերը 21-րդ դարում»,- դպրոցի բացման արարողության ժամանակ ասաց «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և «ԱՅԲ» ավագ դպրոցի կրթական ծրագրի հեղինակ արժանապատիվ տ. Մեսրոպ քահանա Արամյանը: Նա իր խորին երախտագիտությունը հայտնեց ՀՀ նախագահին, «ով հավատաց և ամեն ինչով սատարեց, որպեսզի այս ծրագիրն իրականություն դառնա»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ողջույնի իր խոսում ասաց, որ կրթահամալիրը Հայասատանում առաջինն է, որ թույլ է տալիս ստանալ այլընտրանքային կրթություն, անսահման գիտելիքներով կարող է զինել իր աշակետներին: Նա նաև կարևորեց այն հանգամանքը, որ այս դպրոցում ուսում ստացող աշակերտներն իրենց գիտելիքներով հնարավորություն ունեն և կարող են սովորել արտասահմանյան հայտնի բուհերում:
Դպրոցի բակում օրհնության կարգ կատարելուց հետո երկրի ղեկավարն ու այլ բարձաստիճան հյուրերը շրջեցին դպրոցում, ծանոթացան կրթահամալիրի պայմաններին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան