Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դատական ներկայացուցիչների նկատմամբ
Եվրամիության անդամ երկրները մտադիր են պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դատական իշխանության 16 ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն, հղում անելով ԵՄ դիվանագիտական աղբյուրներին:
Տեղեկատվության համաձայն, պատժամիջոցների վերաբերյալ համապատասխան որոշումն ընդունվելու է Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 10-ին ԵՄ նախարարական խորհրդի ժամանակ: Բացի այդ, երկրաձգվելու է մոտ 190 բելառուսցի պաշտոնյաների, այդ թվում նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ արդեն գործող պատժամիջոցների կիրառման ժամկետը:
ԵՄ անդամ երկրներն, այդուհանդերձ, չեն կարողացել դեռևս համաձայնության գալ Բելառուսի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցում, ինչը թույլ կտար սառեցնել Բելառուսի իշխանությունների կողմից ֆինանսավորվող ԵՄ տարածքում գործող ձեռնարկությունների ունեցվածքը:
Նշենք, ավելի վաղ Լուկաշենկոն սպառնացել էր ԵՄ պատժամիջոցներ նախաձեռնողների նկատմամբ հայցերով դիմել միջազգային դատական ատյաններ: