«Մանկական Եվրատեսիլի» ղեկավար. Այն, ինչ կտեսնենք, կլինի լավագույնը
«Այն, ինչ կտեսնենք դեկտեմբերի 3-ին, կլինի լավագույնը, ինչ Հայաստանը կարող է անել, որի համար ես շատ ոգևորված եմ»,-նման կարծիք է հայտնել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի ղեկավար Սիեթսե Բեքերը, ով հանդիպել է Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ` քննարկելու դեկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթի հետ կապված հարցեր: Սիեթսե Բեքերը Հայաստանում եղել է մի քանի անգամ` հսկելու նախապատրաստական աշխատանքները: Այն հարցին, թե ինչպե՞ս են ընթանում այդ աշխատանքները, նա պատասխանել է. «Մինչ այժմ ընթանում են պլանի համաձայն և շատ լավ, ես կարծում եմ մենք ականատեսն ենք լինելու դեկտեմբերին կայանելիք հոյակապ տեսարանի»:
Խոսելով հայկական հյուրընկալության մասին, նա ասել է, որ մասնակցությունը «Մանկական Եվրատեսլին» հիանալի առիթ է ճանաչելու երկիրը:
Ամեն տարի Եվրատեսիլի բեմի կառուցվածքը մինչ մրցույթը պահվում է խիստ գաղտնի: Խոսելով Երևանի բեմի մասին, Բեքերն ասել է. «Երևանի ինչպես բեմի կառուցվածքը, այնպես էլ սպասվող անակնկալները կպահպանվեն գաղտնի այնքան, որքան այն հնարավոր է»: Ինչ վերաբերվում է Բեքերի նախընտրած երկրին, նա կատակել է. «Դա Հայաստանն է, քանի որ այն կատարում է հիանալի առաջադրանք, ղեկավարելով «Մանկական Եվրատեսիլը»»: Նա գտնում է, որ EBU-ի յուրաքանչյուր անդամ պետք է լինի անկախ: Այս տարվա մասնակիցներն ապշեցուցիչ են իրենց եռանդով և աշխատասիրությամբ:
Վերջում նա Հանրային Հեռուստատեսության անձնակազմին մաղթել է «մեծ ուժ, էներգիա, և հանգիստ քուն»: Նախապատրաստական աշխատանքերը, հատկապես հիմա, ընթանում են մեծ ոգևորությամբ: Ամեն րոպե նոր մտքեր են առաջանում, բայց արդեն ժամանակն է «ավարտելու վարանումները»:
Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ «Մանկական Եվրատեսիլ-2011-ի» պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ն անցկացվելու է Հայաստանում դեկտեմբերի 2-3-ին, մասնակցելու է 14 պետություն: Մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ: Հայաստանը ներկայացնելու է Դալիթան իր «Welcome to Armenia» երգով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները