Տեր-Պետրոսյանի օրոք ընդդիմության պատգամավորներին ծեծում էին հենց նիստերի դահլիճում
Անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանն առ այն, որ 1996թ-ի նախագահական ընտրություններին Ազգային ժողովի շենքի գրավումը ժողովրդի կողմից եղել է սեպտեմբերի 26-ին` «Голос Армении»-ն գրում է. «Տեր-Պետրոսյանը միտումնավոր խեղաթյուրում է իրադարձությունների ժամանակագրական ընթացքը: Ազգային ժողովի շենքի գրոհը եղել է սեպտեմբերի 25-ին, իսկ անմիջապես հաջորդ օրը` սեպտեմբերի 26-ին ուղիղ եթերում իշխող ՀՀՇ կուսակցության պատգամավորները արդարադատության նախարարի և երկրի գլխավոր դատախազի ներկայությամբ հենց Ազգային ժողովի նիստերի դահլիճում դաժան ծեծի ենթարկեցին ընդդիմության ներկայացուցիչներին»:
Թերթը նշում է, որ եթե Լ. Տեր-Պետրոսյանի կողմից իրադարձությունների խեղաթյուրումը պարզ է և հասկանալի, ապա հասկանալի չէ, թե ինչու «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում «Որվագիծ» հաղորդաշարին հյուրընկալված Վազգեն Մանուկյանը մեխանիկորեն կրկնեց նույն սխալը: Թերթը պաշտոնապես հիշեցնում է Վազգեն Մանուկյանին և «Ուրվագծի» հեղինակին, որ Ազգային ժողովի շենքի գրոհը եղել է սեպտեմբերի 25-ին, իսկ սեպտեմբերի 26-ին ԱԺ նիստերի դահլիճում ամբողջ երկրի առաջ տեղի է ունեցել ընդդիմադիր պատգամավորների ծեծը: