ԼՂՀ ՊԲ. Հակառակորդի զինուժը նպատակային քայլեր է իրականացնում իրադրությունն ապակայունացնելու
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը տակավին անհանգիստ էր:
Չնայած պաշտոնական Բաքվի կողմից միջազգային տարբեր ատյաններում պարբերաբար հնչեցվող այն մեղադրանքներին, թե իբր հայկական կողմը շարունակ խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, իրականությունը փաստում է լրիվ հակառակը: Դրա վառ ապացույցն են անցած 7 օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունները, որոնց արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց:
Առավել ինտենսիվ խխատումներ են արձանագրվել հոկտեմբերի 4-ին և 5-ին, որոնց ընթացքում, բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, հակառակորդը շուրջ 70 անգամ թիրախային կրակ է բացել"СВД", "Սև նետ" և "Իստիգլալ" դիպուկահարային զինատեսակներից: Մանավորապես հոկտեմբերի 5-ին ժամը 17.00-ի սահմաններում շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ արձակված թշնամական կրակոցից ստանալով գնդակային հրազենային վիրավորում, զոհվել է ՊԲ զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Արամի Սարգսյանը:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի հաղորդմամբ, կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ինչպես դարանակալ հակառակորդի զինուժը, այնպես էլ նրա սադրիչ գործողությունները պարտակող քարոզիչները նպատակային քայլեր են իրականացնում հակամարտ կողմերի շփման գծում իրադրությունն ապակայունացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ՊԲ դիրքապահ ստորաբաժանումներին ստիպում է իրենց գործողություններում լինել առավել վճռական և հակառակորդին տալ համարժեք, իսկ գուցե նաև խիստ պատասխան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում