Հայ դպրոցականներն աստղագիտական օլիմպիադաներում փայլուն արդյունքներ են ցուցաբերում
Ղազախստանի Ալմա-Աթի քաղաքում սեպտեմբերի 22-30-ին տեղի է ունեցել Աստղագիտության միջազգային 16-րդ օլիմպիադան, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ 15-17 տարեկան 5 պատանիներ, որոնցից 4-ն արժանացել են մեդալների` 1 ոսկե և 3 բրոնզե։
Ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի սան Լևոն Ստեփանյանը։ Իսկ Վարդգես Մամբրեյանը, Կարեն Համբարձումյանը (երկուսն էլ` Ա. Շահինյանի անվ. ԵՊՀ-ին կից ֆիզ.-մաթ. դպրոց) և Վիրաբ Գևորգյանը («Քվանտ» վարժարան) ստացել եմ բրոնզե մեդալներ։
Հայաստանի պատվիրակության ղեկավարներն են եղել Մարիետտա Գյուլզադյանը (ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան և Ֆիզ.-մաթ. դպրոց) և Տիգրան Նազարյանը (ԵՊՀ և «Քվանտ» վարժարան): Արդեն 15 տարի է, ինչ հայ դպրոցականները աստղագիտական օլիմպիադաներում փայլուն արդյունքներ են ցուցաբերում` հանդիսանալով այդ օլիմպիադաների պատմության մեջ լավագույն թիմերից մեկը: Ընդհանուր առմամբ, մեր աշակերտները նվաճել են 7 ոսկե, 4 արծաթե և 13 բրոնզե մեդալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան