Թաջ Մահալը չի քանդվում.պնդում են հնագետները
Հնդկաստանի հնագիտական վարչությունը հերքել է տեղեկատվությունը Թաջ Մահալ դամբարանի հնարավոր փլուզման մասին: Մինչ այդ բրիտանական The Daily Mail-ը, հղում անելով հնդիկ մի պատգամավորի, գրել էր, որ աշխարհի հրաշալիքներից մեկը կարող է փլվել 5 տարի անց: Գիտնականների մի խումբ պնդել էր, որ փլուզման պատճառը կարող է լինել փայտե հիմքի փտումը:Մինչդեռ հնդիկ հնագետները հայտարարել են, որ դամբարանի փլուզման մասին կանխատեսումները չափազանցված են:
Թաջ Մահալը կառուցվել է 1630-1652 թվականներին Ջահան Շահի հրամանով, որը որոշել էր դամբարան կառուցել ի հիշատակ իր կնոջ: Հուշարձանի շինարարությանը մասնակցել է 20 հազար վարպետ: Դամբարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է:Այնտեղ տարեկան այցելում է շուրջ 4 միլիոն զբոսաշրջիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են