Ուսուցչի օրվա և Թարգմանչաց տոնի առթիվ պարգևատրվում են ուսուցիչներն ու դասախոսները
Ուսուցչի օրվա և Թարգմանչաց տոնի առթիվ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ վարչապետի պատվոգրերով և ԿԳ նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց մի շարք ուսուցիչների և դասախոսների։
Ա.Աշոտյանի խոսքերով` պատահական չէ, որ Ուսուցչի օրվան հաջորդում է Թարգմանչաց տոնը, և այդ երկու տոների առթիվ շնորհավորեց բոլորին։ Բացի դրանից, նախարարը շնորհավորեց բոլորին՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տարած փայլուն հաղթանակի առթիվ։
Ըստ նախարարի` դարեր շարունակ գիտելիքի ստեղծումն ու տարածումը հայ ժողովրդի առաքելություններից մեկն է եղել և մեր ինքնության բաղկացուցիչ մասն է։ «Շաղկապելով իրար Ուսուցչի օրը և Թարգմանչաց տոնը պետք է նորից հասկանալ, որ այն, ինչ անում ենք մենք, անում եք դուք ձեր աշխատանքային գործունեության մեջ: Դա Առաքյալների աշխատանք է»,- ասաց Ա. Աշոտյանը` հավելելով, որ հայ մանկավարժը միշտ իր ուրույն տեղը ունեցել է մեր հասարակության մեջ, ունի և կունենա նաև ապագայում։
«Ձեր աշխատանքը շնորհակալ աշխատանք է, ձեր աշխատանքը գնահատելի ու տեսանելի է, չնայած պտուղներն այդ գործունեության մենք քաղում ենք տարիներ հետո, երբ այդ երեխաներից ստանում ենք հայ ժողովրդի արժանավոր զավակներ»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով միջազգային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականների ունեցած մեծ նվաճումներին, Ա.Աշոտյանը հայտնեց, որ միայն այս տարի բոլոր միջազգային օլիմպիադաներից ունեցել ենք տասը մրցանակ: Սա, ըստ նրա, աննախադեպ թիվ է, քանի որ մինչ այժմ այն յոթից չի անցել, և մեր ուսուցիչների շնորհիվ է, որ նրանք կարողացել են հաղթել աշխարհի գերտերությունները ներկայացնող աշակերտներին։
Նախարարը մանկավարժներին նաև խնդրեց, որ աշխատեն այնպես, ինչպես աշխատել են, աշխատեն ավելի լավ` ոչ թե այս օրվա, այլ ապագայի համար։
Նշենք, որ ՀՀ վարչապետի շնորհակալագրով պարգևատրվեցին Սուսաննա Աբազյանը, Երանուհի Սանթրոսյանը, Անահիտ Մկրտչյանը, Հռիփսիմե Մարկոսյանը, Ամլյա Հարությունյանը, Էլիչկա Խաչատրյանը, Արմեն Հախվերդյանը, Հասմիկ Գասպարյանը, Արևիկ Գալստյանը, Քնարիկ Հարոյանը, Հրաչ Վարդանյանը։
ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով պարգևատրվեցին Արմեն Մարաբյանը, Վոլոդյա Բարսեղյանը,
Հովհաննես Անանյանը, Մարինե Քոչարյանը, ինչպես նաև ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան