Դիջիթեք-ում ՏՏ ընկերությունները նորություններով են հանդես գալիս
Հայաստանի ֆինանսական ավտոմատացման համակարգերի առաջատար Հայկական Ծրագրեր ընկերությունը այս տարի ԴիջիԹեք ցուցահանդեսում բացի ավանդական համակարգերից, որոնք նախատեսված են ֆինանսների կառավարման համար, ներկայացրել է նաև ընդհանուր բիզնեսի կառավարման համակարգեր:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայկական Ծրագրեր ընկերության փոխտնօրեն Վարդան Մաթևոսյանը, ընկերության համակարգերից հիմնականում օգտվում են հայաստանյան ընկերություններ: Ըստ նրա` ավելի քան 2500 կազմակերպություն, ինչպես նաև բանկերի 50 տոկոսը աշխատում է ընկերության հաշվապահական համակարգերով: Օրինակ` ինտերնետ-բանկ համակարգը նախատեսված է ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց համար, որը թույլ է տալիս առանց բանկ այցելելու կատարել բանկային գործարքներ:
Ընկերության այս տարվա կարևոր նորություններից մեկը CRM համակարգի ներդրումն է, որը նախատեսված է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համար: CRM–ը հիմնված է Microsoft Dynamics CRM պլատֆորմայի վրա: Համակարգերի ներդրումը և սպասարկումը կատարում են Microsoft ընկերության կողմից հավաստագրված` Microsoft Business Solutions Professional մասնագետները: Նշենք, որ 2009թ.-ից Հայկական Ծրագրերը հանդիսանում է Microsoft Gold Certified Partner: «Շատ քիչ ընկերությունների է այդ ստատուսը ընձեռվում, դա տրվում է միայն այն բանից հետո, երբ ունես անհրաժեշտ քանակով մասնագետներ: IT բնագավառում մենք առաջինն ենք որակավորված մասնագետների քանակով»,- նշեց Վարդան Մաթևոսյանը:
Ըստ նրա` թեև բիզնեսի կողմից առավել մեծ պահանջարկ են հաշվապահական հաշվառման ավտոմատացումը, վերջին շրջանում պահանջարկ է ստեղծվել նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և CRM ծառայության (հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում) նկատմամբ:
Ընկերության փոխտնօրենը նշեց նաև, որ վերջին տարիներին IT ոլորտում զգալի առաջընթաց է նկատվում: Ըստ նրա` եթե Վրաստանի հետ համեմատենք, ապա IT-ի ոլորտում Հայաստանը նրանցից էապես առաջ է անցել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է