Հայ ֆուտբոլասերների «ստուգման» արդյունքները գոհացուցիչ են. ծեծը կայացել է
«Երկիր» օրաթերթը գրում է, որ երեկ կեսօրին Ամիրյան փողոցում ծեծկռտուք էր. երկու երիտասարդներ որոշել էին «ստուգել» հայ ֆուտբոլասերներին: Տղաները փողոցում սկսել էին թափահարել Մակեդոնիայի դրոշը և վանկարկել «Մա-կե-դո-նիա»: «Սկզբում անցորդները մեզ թարս էին նայում և ուղղակի անցնում, սակայն, տեսնելով, որ շարունակում ենք վանկարկել, տղաների մի խումբ մոտեցավ. սկսեցին քաշքշել մեզ: Մինչ ցանկանում էինք բացատրել` Վարուժանին արդեն ծեծում էին»,-թերթի հետ զրույցում նշել է տղաներից մեկը` հավելելով, որ իրենք հիասթափված կլինեին, եթե մարդիկ անտարբեր լինեին: