Աստղային հարսանիք` «Ֆլորենց» ռեստորանում
Շաբաթ օրը «Ֆլորենց» ռեստորանային համալիրում կայացել է Երգի պետական թատրոնի ղեկավար, երգահան Արթուր Գրիգորյանի դստեր հարսանիքը։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
«Հարսանիքին ներկա են եղել գրեթե բոլոր երգիչ-երգչուհիները, ասել է թե` Գրիգորիչի նախկին և ներկա սաները։ Տարօրինակ է, բայց հարսանիքին չեն մասնակցել պալատական երգչի համբավ ունեցող Հայկոն և նրա երգչուհի կինը` Անահիտ Սիմոնյանը. ի դեպ` նրանք ևս համարվում են Գրիգի սաները։ Կենդանի երաժշտությունը ապահովել են հարսանիքին հրավիրված տեղական շոու բիզնեսի աստղերը»: