Գլուխը սափրելուց մինչև Ստամբոլցյանի ինքնահրկիզում. ո՞վ ի՞նչ կդնի հավաքականի հաղթանակի զոհասեղանին
Այսօր գիշերը 22:45-ին Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային երկար սպասվող հանդիպմանն ընդառաջ «Facebook» սոցիալական ցանցում Հայաստանի հավաքականի երկրպագուները հաղթանակ են ցանկանում մեր տղաներին:
«Մեր տղաներին այսօր մաղթում եմ միայն ու միայն ՀԱՂԹԱՆԱԿ։ Մենք ձեզ հետ ենքքքքքքքքքքքքքքքք....», -գրում է Նանեն:
Հակոբն էլ նկատում է. «Լավ, թողեցինք ամեն ինչ հետոյին, ու անցանք սպասման ռեժիմին` Հայաստանի հավաքականի հաղթանակի մեծ ակնկալիքով: Տղերքը իսկապես արժանի են, էլ չասած որ էդ անարժան ռուս ֆուտբոլիստանմանները առաջին տեղով դուրս են եկել, գոնե մերոնք երկրորդով դուրս գան: Սպասենք` իմ կարծիքով շանսերը քիչ են, բայց ռեալ են, այսինքն միանգամայն օգտագործելի: Տղեքին մաղթենք բարի օգտագարծում :ՃՃ !!!»:
Հատուկ ստեղծված «Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի զոհասեղանին» խմբում կան օգտատերեր, որոնք պատրաստ են Հայաստանի հավաքականի հաղթանակի դեպքում խելահեղ քայլերի դիմել:
«Երդվում եմ, որ Իռլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի դեպքում կսափրեմ գլուխս....Հանդիսավորաբար երդվում եմ :ՃՃՃՃ», -գրել է Վահանը:
Աղասի Եսայանն էլ նշում է. «Այ չգիտեմ դեռ ինչ առաջարկել: Մտքիս գալիս ա`
ա. կազմակերպել Խաչիկ Ստամբոլցյանի ինքնահրկիզումը,
բ. ուրինոտերապիայի ակտ հանրության աչքի առաջ,
գ. դաջվածք այնիսի տեղում, որ հեռու է հանրության աչքից»:
«Ասում եմ` գուլպա գործել կսովորեմ ու ամեն գոլ խփոխին մի զույգ ճիշտ գուլպա իմ կողմից», -այս քայլին էլ պատրաստ է դիմել Մարինան:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ իր ֆեյսբուքյան էջից ազդարարում է, որ ֆուտբոլասերները կարող են այսօր Ֆրանսիայի հրապարակում (Սայաթ-Նովա 1/1) մեծ էկրանի վրա դիտել Իռլանդիա–Հայաստան վճռորոշ ֆուտբոլային հանդիպումը։
«Եկեք բոլորս միասին ոգեշնչենք մեր հավաքականին և հավատանք մեր մասնակցությանը EURO 2012-ի եզրափակիչ փուլին», -հավելել է քաղաքապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում