Զգուշացեք գրիպից. ԱՆ-ն խորհուրդ է տալիս շատ հեղուկ խմել ու եղանակին համապատասխան հագնվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանում գրիպի և սուր շնչառական վարակների առումով ներկայումս համաճարակային իրավիճակը լարված չէ: Ըստ նշված կազմակերպության հայտարարության` եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառում են գրիպի Ա և Բ տեսակները: Եվրոպական տարածաշրջանի երկրներում ներկայումս նույնիսկ չի դիտվում գրիպի, գրիպանման հիվանդությունների և սուր շնչառական վարակների ինտենսիվ շրջանառություն:
Ինչ վերաբերում է մեր երկրում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակին, ապա Առողջապահության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այդ հիվանդությունների առումով իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Իրավիճակի գնահատման համար հանրապետությունում իրականացվում է շաբաթական մոնիտորինգ:
Չնայած համաճարակային իրավիճակը լարված չէ, սակայն գրիպի սեզոնի հետ կապված, այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ:
Գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`
• խուսափե´ք հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• հագնվե´ք եղանակին համապատասխան,
• պահպանե´ք հազի և/կամ փռշտալու վարվելակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում