Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» հանդես է գալու 4-րդ համարի ներքո
Այսօր տեղի է ունենում «Մանկական Եվրատեսիլ 2011» միջազգային մրցույթի պատվիրակությունների ղեկավարների ժողովը, որի ընթացքում քննարկվել է միջոցառմանը նվիրված կարևորագույն հարցերը: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավարը Գոհար Գասպարյանը: Նա նաև ասաց, որ այսօր տեղի է ունեցել վիճակահանություն, որի համաձայն` մրցույթը բացելու է Ռուսաստանը, փակելու Բելգիան: Հայաստանի ներկայացուցիչն իր երգը կատարելու է 4-րդը:
Գ. Գասպարյանն ասաց, որ մրցույթի տոմսերի վաճառքը սկսվելու է հոկտեմբերի 15-ից: Գինը`1000 դրամից մինչև 20 հազար դրամ և ավելին:
Իսկ թե ովքեր են վարելու մրցույթը, նա ասաց, որ դեռ քննարկման ընթացքում է, բայց կան թեկնածուներ, որոնց մեջ է նաև Գարիկ Մարտիրոսյանը:
Հաղթողը կրկին որոշվելու է հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի ձայների` 50/50 հարաբերակցությամբ: Քվեարկությունը սկսվելու է բոլոր կատարողների ելույթից հետո:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ն անցկացվելու է Հայաստանում դեկտեմբերի 2-3-ին, մասնակցելու է 14 պետություն: Մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ: Հայաստանը ներկայացնելու է Դալիթան իր «Welcome to Armenia» երգով:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են