Լևոն Արոնյանը պատրաստվում է ուժեղ վերջաբանի
Իսպանական Բիլբաոյում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ փուլի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտության մատնեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին և 11 միավորով այժմ 3-4-րդ տեղերն է բաժանում Հիկարու Նակամուրայի հետ: Վերջինս հաշվետու տուրում զիջեց Վալեխո-Պոնսին, իսկ Մագնուս Կառլսենը, իր հերթին, պարտության մատնեց առաջատարին` Վասիլի Իվանչուկին:
Այսպիսով` 9-րդ տուրից հետո Իվանչուկն ու Կառլսենը 14-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Վալեխո-Պոնսը 10 միավորով 6-րդն է, իսկ վերջին` 6-րդ հորիզոնականում, որքան էլ զարմանալի է, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդն է:
Իսկ Արոնյանը, ինչպես երևում է, պատրաստվում է ուժեղ վերջաբանի: Աշխարհի չեմպիոնի նկատմամբ տոնած հաղթանակը դրա ապացույցն է: 10-րդ տուրում նրա մրցակիցը կլինի Վասիլի Իվանչուկը: Հաղթանակը մեր շախմատիստին հնարավորություն կտա միավորներով հավասարվել ուկրաինացի գրոսմայստերին:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ