Թ. Մանասերյան. Պետք է կրճատել ստվերը
Հաղթահարելու և դիմագրավելու համար հնարավոր տնտեսական ճգնաժամերը պետք է ստվերի խնդիրը լուծել և վարել ճկուն հարկային քաղաքականություն: Այսօրվա ասուլիսում խնդրի լուծման բանալին այսպես ձևակերպեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Նրա գնահատմամբ, Հայաստանի տնտեսության ստվերում ահռելի պոտենցիալ կա:
Մասնագետն առաջարկում է տնտեսությունն աշխուժացնելու համար տարբեր մարզերում, հատկապես սահմանային գյուղերում սահմանել զրոյական դրույքաչափ, ինչը կբերի հաջողությունների Հայաստանի տնտեսության մեջ:
Մանասերյանի հաշվարկներով, այս տարի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 21 տոկոս աճ, ինչի «էպիզոդիկ» չլինելու համար, անհրաժեշտ է աշխատանքներ կատարել:
«Հայաստանի տնտեսությունը ապաքինման փուլում է գտնվում և որևէ երկիր չի կարող միանգամից ոտքի կանգնել»,- կարծիք հայտնեց տնտեսագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա