Յուլիա Տիմոշենկոյին յոթ տարվա ազատազրկման դատապարտեցին
Կիրեևը յոթ տարվա ազատազրկման է դատապարտել Ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին իր պաշտոնավարման տարիներին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Դատավորը համաձայնել է մեղադրող կողմի այն եզրակացության հետ, թե նախկին վարչապետը Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելիս իր գործողություններով պետությանը մոտ 187 մլն. դոլարի չափով վնաս է հասցրել:
Յուլիա Տիմոշենկոյին ուկրաինական դատարանը մեղադրում է 2009 թ-ի հունվարին ռուս-ուկրաինական գազային պայմանագրերի ժամանակ սեփական լիազորությունները չարաշահելու համար: Մեղադրող կողմի պնդմամբ, Տիմոշենկոն անձամբ է դրդել պետական «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությանը պետության շահերին դեմ պայմանագրեր ստորագրելու հարցում` առանց կառավարությանը համապատասխան իրազեկման: