Taraf. Ֆրանսիային գաղութարար ասելուց առաջ Թուրքիան պիտի հիշի Օսմանյան զավթողականությունը
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Հայաստան կատարած այցից հետո, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես եկավ հաղորդագրությամբ` ի պատասխան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Թուրքիային ուղղված Սարկոզիի կոչին:
Անդրադառնալով այդ եղելությանը` թուրք պրոֆեսոր Մուրադ Բելգեն «Taraf» թերթում տպագրած իր հոդվածում դիտարկման է առել պաշտոնական Անկարայի ցուցաբերած պահվածքը: Բելգեն ձախողված ու սխալ է համարում Թուրքիայի արտգործանախարարության պատասխանը Սարկոզիին:
Ըստ նրա` Ֆրանսիայի գաղութարար անցյալի մասին հիշեցնելը այն ճանապարհը չէ, որով լուծվում է 1915-ի խնդիրը: Բացի այդ «ինքդ քեզ նայիր» արտահայտությունը Ֆրանսիային շպրտելուց առաջ Թուրքիան պետք է հիշեր, որ հարյուրավոր տարիներ էլ Օսմանյան զավթողականություն ու գաղութարարություն է եղել:
«Սա դեռ մի կողմ,- դժգոհում է Բելգեն,- մենք վերից վար վարժվել ենք արձագանքելու մի կոնկրետ ձևի, այն է. մենք` թուրքերս, լավ մարդիկ ենք: Ջարդ ու ցեղասպանություն չենք արել: Նման բան ասողներն էլ զրպարտիչներ են»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում