Ջովաննի Տրապատոնի. «Հայերը կձգտեն հարձակվել` 3 միավոր վաստակելու համար»
Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին վստահ է, որ իր սաները կկարողանան հաջողության հասնել Հայաստանի ընտրանու հետ այսօր կայանալիք վճռորոշ խաղում: Նշենք, որ իռլանդացիներին կբավարարի նաև ոչ-ոքի արդյունքը, իսկ հայ ֆուտբոլիստներին միայն հաղթանակը հնարավորություն կտա մրցաշարային աղյուսակում շրջանցել Իռլանդիայի գլխավոր թիմին և զբաղեցնել երկրորդ հորիզոնականը:
«Երբ այստեղ եկա, ինձ ցույց տվեցին իռլանդական թիմի խաղի տեսագրությունը, որը հաշվի մեջ առջևում էր, սակայն գրոհում էր 8 ֆուտբոլիստներով,- Տրապատոնիի խոսքերը մեջբերել է «Sky sports»-ը:- Նույնը տեղի ունեցավ, երբ ես ղեկավարում էի «Բենֆիկան»: Երկրպագուներն առաջ էին մղում թիմին, իսկ արդյունքում խաղադաշտի 30 մետր հատվածում 18 խաղացողներ էին կենտրոնացել: Իսկ դա նշանակում է, որ մնացած 80-ն ազատ է, ինչը շատ վտանգավոր է: Մենք պետք է անենք այն, ինչ ցանկանում ենք անել: Դա հասունության ցուցանիշ է: Մեր թիմի, ֆուտբոլիստների համար լավ հնարավորություն կա` ապացուցելու սեփական հասունությունը, և մենք կարող ենք ցանկալի արդյունքի հասնել: Միայն արդյունքը նշանակություն ունի»:
Տրապատոնին իր ֆուտբոլիստներին կոչ է արել հույսեր չկապել այն փաստի հետ,. որ խաղալու են սեփական մարզադաշտում: Նրանք միայն մեկ խնդիր ունեն` հաղթել, իսկ եթե պարտվեն, հրաժեշտ կտան մայրցամաքային առաջնությանը: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք տխուր փորձ ունենք. երբ տարվում ենք գրոհներով, հակագրոհներ ենք բաց թողնում ու պատժվում: Դա չպետք է կրկնվի: Պետք է հիշենք, որ եթե զիջենք Հայաստանի հավաքականին, կզրկվենք փլեյ-օֆֆում ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից: Հայերը կձգտեն հարձակվել` 3 միավոր վաստակելու համար, իսկ մենք պետք է սառնասիրտ ու հաշվենկատ գործենք»,- նշել է Տրապատոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում